«Եթե մեկդ հանկարծ մտածի, որ կարող ա վախեցել եմ՝ չարաչար կսխալվեք». Ներսես Պողոսյանը հեռացրեց Արփինե Հովհաննիսյանի մասին գռեհիկ գրառումը

Արփինե Հովհաննիսյանի մասին գռեհիկ գրառում կատարած Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը հեռացրեց այն՝ հայտարարելով, թե «չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել»:
Մինչդեռ առաջին վիրավորողը հենց ինքն էր, ինչից հետո հայտնվեց հայհոյանքների տարափի տակ:
«Արփինեի հետ կապված գրառումս հիմա կհեռացնեմ, բայց եթե մեկդ հանկարծ մտածի, որ կարող ա վախեցել եմ՝ չարաչար կսխալվեք։
Ուղղակի հասկացե՛ք, որ չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել»,-գրել է նա: