Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է այդ քայլին գնալ, բայց չի համարձակվի․ Վազգեն Մանուկյան
Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է այդ քայլին գնալ, բայց չի կարողանա ու չի համարձակվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ եթե խոսք է գնում շենք-շինությունների գրավման մասին, ապա պետք է հասկանան, որ հնարավոր է կրակեն իրենց վրա։
Դիտարկմանը, որ իր հայտարարության հետ կապված քրգործ է հարուցվել, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Թո՛ղ հարուցեն. իրենց գործն է։ Բնական է, որ այդ իշխանությունը նման բան պետք է աներ»,-ասաց Մանուկյանը։