2018-ին, որ դուբինկով մի հատ բերնիդ չտվին, դրա՞ համար ես ռեխդ բացել, ասում ես՝ կկրակենք. Ռոբերտ Ղազանչյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (տեսանյութ)

Այս թեմայով
- Մի հատ դուրս արի. որ օրը չհարամի, չի կարա. Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա (տեսանյութ)
- Գերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսին. Dejavu
- Պլան «Բ». անվստահություն են հայտնում Փաշինյանին և վարչապետ ընտրում Անդրանիկ Քոչարյանին. «Փաստ»
- Քո սպառնալիքների վրա թքած ունենք. մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել. Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Ես քեզ խղճում եմ, այ բեղիկավոր: Ի՞նչ ա նշանակում մենք ժողովրդի վրա կկրակենք: Ախր դու ո՞վ ես, այ ոչնչություն, ո՞ւմ վրա կարող ես կրակել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասել է «Էքսկլյուզիվ» ընկերությունների սեփականատեր Ռոբերտ Ղազանչյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, ըստ որի եթե քաղաքացիները մտածում են, որ շենքերը պետք է գրավեն, պետք է մտածեն, որ իրենց վրա կարող են կրակել:
«Դու, որ կրակող տղա լինեիր, կգնայիր ադրբեջացիների վրա կկրակեիր, բայց դրա քո եղբայրական համաքաղաքացիներն են, դրա համար դու ադրբեջանցիների վրա չես կարողանում կրակես ու դու չկաս էնքան, որ ինչ-որ մեկի վրա կրակես: Դու մաքսիմում կրակես խաղաղ ցուցարարների վրա ու էսօրվանից դու քո վախճանը վերջակետով դրեցիր: Անդոն, այ անիմաստ էություն, էսօրվանից քո հետհաշվարկը սկսված ա, քեզ ոչ մեկ չի փրկելու: Ժողովուրդը, որ մտավ ձեր տուն, քեզ գիտե՞ս՝ ինչ ա անելու, դու լավ գիտես՝ ինչ ա անելու: Մի մոռացի՝ որտեղ ես ապրում, որ թաղերում ես ապրում: 2018-ին խաբելով եկաք իշխանության, թե՝ ժողովուրդն ա որոշում: Էսօր ժողովուրդը չի՞ որոշում, էսօր փոխվե՞լ ա խաղի կանոնները: 2018 թվին, որ քեզ՝ Անդոն, դուբինկով մի հատ բերնիդ չտվին, դրա՞ համար ես ռեխդ բացել, ասում ես՝ ժողովրդին հիշեցնում, որ կկրակեք»,- նշել է Ղազանչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում