Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. սկսվում է ծառայողական քննություն

Այս թեմայով
- Հայաստանը պետք է իրեն «նորմալ» դրսևորի, եթե ուզում է օգուտ քաղել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից. Ալիև
- Հայաստան վերադարձած, քաղաքացիություն ստացած ծնունդով մարտակերտցու անձնագրում ծննդյան վայրը գրել են Ադրբեջան
- Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել․ Աբրահամյան
- Հայաստանում դաժան ներքաղաքական ճգնաժամ է. ուրբաթ օրը Փաշինյանը զանգահարեց Պուտինին, բայց ի պատասխան` կողմերին զսպվածության կոչ ստացավ. «Россия 1» (տեսանյութ)
IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը.
Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:
Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։
Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։
Նման հայտարարությամ է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։