Աբու Դաբիում տեղի ունեցած խայտառակության հետքերով
ԲՏԱ նախարարությունից պարզաբանել են, թե IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության պատճան այն է, որ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները ժամանակին չեն հասել Աբու Դաբի։ Այս մասին գրում է Mediaport-ը։
Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը հայկական տաղավարը եղել է դափ դատարկ, իսկ նախարար Հակոբ Արշակյանը բուկլետներ է բաժանել:
Լուսանկարում Հայաստանի ու Ադրբեջանի տաղավարներն են: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին: