«Բարսելոնան» ևս կարող է միանալ Էրլինգ Հոլանդի համար պայքարին
Չեմպիոնների լիգայում «ՊՍԺ»-ից կրած 1-4 հաշվով պարտությունից հետո կատալոնական «Բարսելոնան» սկսեց մտածել թոփ հարձակվող ձեռք բերելու մասին։
Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ից, ակումբը կարող է դիտարկել Էրլին Հոլանդին ձեռք բերելու տարբերակը։ Նշենք, որ ակումբում առաջիկայում տեղի կունենան նախագահական ընտրություններ և այդ ֆոնին թեկնածուները փորձում են գայթակղել իրենց առաջարկներով։
Ընդգծենք, որ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են Եվրոպայի գրեթե բոլոր թոփ ակումբները։