Ադրբեջանը հերթական անգամ հաղթեց Հայաստանին. Ռուբեն Մելիքյան
Արա Սաղաթելյանի կալանավորմամբ Ադրբեջանը հերթական անգամ հաղթեց Հայաստանին: Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Արա Սաղաթելյանը կալանավորվեց։ ադրբեջանը հերթական անգամ հաղթեց Հայաստանին», - ֆեյսբուքում գրել է Ռուբեն Մելիքյանը ու ավելացրել. «Ի դեպ, դատավորը, իբրև թե ցույց տալու համար իր «դիմադրությունը», ձերբակալումը համարել է ոչ իրավաչափ։ Զատկից հետո՝ ներկած ձու»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, երեկ՝ փետրվարի 21-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով ձերբակալված ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացրել։