«NASA»-ն հայտնում է, որ այսօր Երկիր մոլորակին կմոտենան աստերոիդներ
«NASA»-ն հաղորդում է, որ մարզադաշտի չափերի հասնող մի քանի աստերոիդներ և մի քանի փոքր աստերոիդներ կմոտենան երկիր մոլորակին այսօր: «NASA JPL» հետազոտական կենտրոնի գիտնականների հաշվարկների համաձայն` «2020 XU6» անվամբ երկնային մարմինn ունի 213 մ տրամագիծ, որը չափերով կարելի է համեմատել մարզադաշտի հետ:
Այն կմոտենա մոլորակին` մոտ 4 միլիոն կմ հեռավորության վրա: Բացի այդ, այսօր երկնային այլ մարմիններ թռչելու են Երկիր, բայց ունենալու են ինքնաթիռի չափսեր. 23 մ տրամագծով «2020 BV9» աստերոիդը, որը կլինի մոլորակից մոտ 5,6 միլիոն կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք,որ տարեվերջին ևս մի քանի նմանատիպ աստերոիդներ մոտեցել էին մեր մոլորակին: