Խաչատո՛ւր, դու հասկանո՞ւմ ես, որ ծառայում ես 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին. Մելիքյանը՝ Մալյանի գործով քննիչին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Խաչատուր Գալստյանն է. ՀՀ քննչական կոմիտեի քննիչ։ «Չաուշեսկուի տարօրինակ գործով» Նարեկ Մալյանին ձերբակալել է հենց Խաչատուրը։
Քանի որ, ըստ նրա կենսագրության, հաստատ իրեն դասավանդել եմ ԵՊՀ-ում և/կամ Արդարադատության ակադեմիայում (թեև չեմ հիշում), ինձ իրավունք վերապահեմ երկու խոսք ուղղել Խաչատուրին։
Դու պատկերացնո՞ւմ ես, թե ինչ աստիճանի ապօրինություն ու ինչ աստիճանի ամոթալի բան ես անում։ Դու հասկանո՞ւմ ես, որ քեզ քաղաքական պատվեր տվածներին գուցե մոռանալու են, բայց քեզ չեն մոռանալու։ Որովհետև ստորագրողը հենց դու՛ ես եղել, Խաչատուր։
Դու հասկանո՞ւմ ես, Խաչատուր, որ ծառայում ես ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայրենիքիդ քառորդը թշնամուն հանձնողին, 5000 եղբայրներիդ գլուխն ուտողին»։