Ի՞նչ համապարփակ բանաձևի մասին է խոսում Էրդողանը, որի շուրջ պետք է աշխատեն Հայաստանն ու Ադրբեջանը. փորձագետն ահազանգում է
Էրդողանի այսօրվա հայտարարությունը մի շարք հարցեր է առաջ բերում, սակայն ամենագլխավոր հարցն ինձ համար այն է, թե ինչ համապարփակ բանաձևի մասին է խոսում, որի շուրջ պետք է աշխատեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Հաջորդը, որը մեզ համար կարևոր դիվանագիտական խաղի մաս կարող է կազմել՝ միասնության մասին մի ամբողջական ելույթն է։
Էրդողանը թյուրքալեզու պետությունների հաջողությունը համարում է միասնությունը և դրա օրինակ բերում Արցախում ունեցած հաջողությունը։ Իսկ թյուրքալեզու պետությունների ցանկը նայելիս հասկանալի է դառնում, որ պանթուրքիզմի համար պատերազմը սարերի հետևում չի։
Մի կարևոր նկատառում ևս. Էրդողանը քիչ-քիչ բացահայտում է իր այն գաղափարը, որի նպատակն է թյուրքալեզու պետությունների հետ ստեղծել ռազմական ալյանս․․․
Ամեն ինչ դեռ առջևում է, ու եթե իսկապես մենք սթափ չգնահատենք ստեղծված իրավիճակը, կբախվենք անդառնալի իրականությանը, որը ոչ թե ցավոտ է լինելու, այլ հիմնահատակ կործանարար»,-գրել է Հովհաննիսյանը: