Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը այն մարդիկ են, որ չեն թաքնվում որևէ մեկի թիկունքում ու հայտարարություններ անում. Վանեցյան (տեսանյութ)
Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը չեն կարող լինել կեղծ օգտահաշվի կառավարողները, բացի այդ, ամեն դեպքում, այդ օգտահաշիվը, ինչպես տեսանք, շատ ակտիվ գործում է: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով՝ Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը այն մարդիկ են, որ չեն թաքնվում որևէ մեկի թիկունքում ու հայտարարություններ անում:
Վանեցյանը հույս հայտնեց, որ դա շուտով կլուծվի և Ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի անվտանգության խնդիրներով:
Մանրամասները՝ տեսանյութում: