Պայմանականականորեն «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. պաշտպան
Երեկ երեկոյան , ՀՀ ազգային անվտանգությունը ձերբակալել է նաև Արամ Լևոնի Սարգսյանին պայմանականորեն անվանված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
«2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 23:55-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի շատ «հետաքրքիր» քրեական գործով, որը կարելի է պայմանականորեն անվանել «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», ձերբակալվել է իմ պաշտպանյալ Արամ Լևոնի Սարգսյանը։
Քրեական գործի փաստական և իրավական կողմին անդրադառնալու ցանկություն չունեմ, անկեղծ ասած՝ այս ֆարսը քրեական գործ անվանելն էլ է արդեն հաճոյախոսություն։
Պաշտպանյալիս ձերբակալման իրավաչափությունն արդեն իսկ բողոքարկվել է դատարան։
Նիստն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 20.02.2021թ.՝ օրվա երկրորդ կեսին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում»,- հայտնում է նա։
Նշենք, որ երեկ ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և քաղաքացի Մհեր Ավագյանը։