Չուկոտիայի ավտոտնակներից մեկում իրավապահները 6 կգ ոսկի են գտել
Չուկոտկայի բնակիչներից մեկի ավտոտնակում իրավապահները գտել են մոտ 6 կիլոգրամ ոսկի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է արդյունաբերական թանկարժեք մետաղ, որը, ըստ ուսումնասիրության, պարունակում է 5,994 կգ քաշով ոսկի և 0,585 կգ քաշով արծաթ: Առգրավվածի արժեքը կազմել է 26 միլիոն 400 հազար ռուբլի:
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել։