Սերժ Սարգսյանի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով․ Լիլիթ Մակունց
ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Այն շեշտադրումները, որն անում է Սերժ Սարգսյանն իր հարցազրույցի ընթացքում, ինքը և իր քաղաքական թիմն այդ շեշտադրումներով չեն վարել հանրային քաղաքականություն։ Այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում օրինակ 2017 թվականի նախընտրական ժամանակաշրջանում կամ 2020 թվականին՝ պատերազմի ընթացքում։ Հակառակը հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում»,-նշեց Մակունցը և հավելեց, որ ցանկացած շերտ, որը փորձ է արել որևէ կերպ այլ դիսկուրս ներմուծել քաղաքական դաշտ, արժանացել է ծայրահեղական պիտակումների։