Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել 9 ամիս առաջ, որից հետո նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել. «Փաստինֆո»
Փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքից առաջ փորձում են նման հաղորդագրություններով որոշակի տրամադրություններ փոխել՝ հանրության շրջանում, որ իրենց շոուն ստացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀԿ անդամ Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔԿ հաղորդագրությանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, թե մեղադրանք է առաջադրվել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք այլ պաշտոնատար անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով։
Էմին Խաչատրյանը պարզաբանեց, որ Արման Սահակյանի մասով քրեական գործը նոր չէ, գործով Սահակյանին մեղադրանք է առաջադրվել դեռևս 2020թ մայիսին, սակայն Սահակյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի եղել։ Նրա փոխանցմամբ՝ Արման Սահակյանն առհասարակ չի ընդունում առաջադրված մեղադրանքը, բացի դա, մեղադրանքը կոնկրետացված չէ և որևէ կերպ հասկանալի չէ, թե Արման Սահակյանն ինչ է արել, ինչ գործողություն է արել կամ չի արել, որի արդյունքում ինչ-որ հետևանքներ են առաջացել։
«Իրավական որոշակիության սկզբունքն այս պարագայում նաև խախտված է, որովհետև մենք չգիտենք , թե կոնկրետ ինչի համար կամ ինչ մեղադրանքի դեմ պետք է պաշտպանվենք»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենց դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել և շարունակում են պնդել, որ սա շինծու, որևէ փաստական տվյալով չհիմնավորված մեղադրանք է, որում առկա է քաղաքական կոմպոնենտը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: