«ՊՍԺ»-ի շեյխերը ցանկանում են ամեն կերպ թիմում պահել Կիլիան Մբապպեին
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն նպատակ ունի համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։ Այս պահին այդ հարցով բանակցություններ չկան։
Նշվում է, որ Մբապպեն թիմի նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի։ Ֆրանսիական թիմի ղեկավար շեյխերը ցանկանում են, որ Մբապպեն և Նեյմարը թիմի կազմում մնան աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ փարիզյան թիմը Մբապպեի համար պահանջում է 200 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Լիվերպուլը»։