Չավին հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Բարսելոնան»
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին կարող է գլխավորել իր հարազատ ակումբը։ Այս մասին հայտնում է իտալացի հեղինակավոր սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Նշվում է, որ Չավին կարող է փոխարինել հոլանդացի Ռոնալդ Կումանին։ Իսպանացու տարբերակն արդեն դիտարկվում է հիմա։ Կատալոնական թիմի ղեկավարները Չավիին կվստահեն թիմի ղեկը հաջորդ մրցաշրջանում։
Ընդգծենք, որ Չավին մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ կցանկանար գլխավորել իր հարազատ ակումբը։