Զլատանին խորհուրդ եմ տալիս կարիերան ավարտել «Միլանում»․ Սիլվիո Բեռլուսկոնի
Իտալական «Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին խոսել է միլանյան թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ես կարծում եմ, որ Իբրան իր հրաշալի կարիերան պետք է ավարտի բարձր կարգավիճակում, և ես խորհուրդ եմ տալիս իրեն դա անել «Միլանում»։ Ընդգծենք, որ այս պահին Բեռլուսկոնին իտալական «Մոնցայի» ղեկավարն է։
Ավելի վաղ նրա թիմը հետաքրքրված էր Իբրահիմովիչի ծառայություններով, սակայն շվեդ ֆուտբոլիստը ցանկացավ վերադառնալ իր նախկին թիմ։