Երբ դատախազությանը վերադարձնենք իրավունքի տիրույթ, կունենանք Փաշինյանի ու նրա հանցակիցնելրի ձերբակալություն և կալանավորում․ Արթուր Ղազինյան
Երբ դատախազությանը վերադարձնենք իրավունքի տիրույթ, մենք կունենանք և պետական դավաճանության հիմքով քրգործի հարուցում, և Նիկոլ Փաշինյանի ու նրա հանցակիցնելրի ձերբակալություն և կլանավորում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա նկատեց, որ իրենք վարչապետի հրաժարականն այնքան էլ չեն ընդունում որպես այս իրավիճակի հանգուցալուծում։
«Մենք ունենք մեկ պահանջ։ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը գործել են պետական դավաճանություն, նրանք հանդիսանում են Հայաստանի 3000-ամյա պատմության մեջ աննախադեպ դավաճաններ և նրանց հրաժարականը ուղղակի այս պահի դրությամբ այնքան էլ չի բավարարում Հայաստանի ապագայի մեր ունեցած տեսլականի հիմքը»,-ասաց Արթուր Ղազինյանը։
Այն, որ Փաշինյանն ու իր թիմակիցները պետք է անպայման ձերբակալվեն և նրանց նկատմամբ պետ է հարուցվի քրեական գործ՝ Ղազինյանը ոչ մի կասկած չունի, այլ հարց է, որ այսօր դատախազաությունը դա չի անի, քանի որ, Ղազինյանի գնահատմամաբ, դատախազությունը հեռվացել է իրավունքից եւ դատախազական այսօրվա համակարգը վերածվել է դավաճանական խմբի անդամ:
«Պետք է հարկադրել, որ դատախազությունը վերադառնա իրավունքի տիրույթ, և իր որոշումները կայացնի ոչ թե իշխանության քաղաքական շահերի նպտակահարմարությամբ, այլ իրավունքի տիրույթում»,-եզրափակեց Ղազինյանը: