Ձեզնից զզված մարդկանց պիտի պարտադրե՞ն գնալ հանրահավաքի. Գագիկ Համբարձումյան
Իմ 40 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ոստիկանության այսպիսի ցածր, անմակարդակ, անխելք, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք չեմ հիշում։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։
«Ծիծաղելի մարդկանց դեմքերի հավաքածու է։ Այս գավառական տղայի, որ այսօր ոստիկանապետ է համարվում, նպատակը ոչ թե աշխատանքի արդյունավետության բարձրացումն է, այլ դասընկերոջը՝ իշխանության ղեկին մի փոքր երկար մնալն ապահովելը»,– ասաց նա։