«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ինՄայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ ԱշոտյանCOP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքիԱրփինե Սարգսյանը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հասարակություն

«Ինձ տարբեր խողովակներով ինֆորմացիա են տրամադրել»․ Լոռու մարզպետը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող բժշկին ազատելու մասին

«Ոչ նման բան չկա, ես Արտակ Եդոյանին նրա քաղաքական հայացքների համար չեմ ազատել աշխատանքից»։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանի հայտարարությանն առ այն, որ մարզպետն իրեն ազատել է իր քաղաքական հայացքների համար։

Արտակ Եդոյանը խոստովանել է, որ միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու հայտնվել մարզպետի թիրախում։ Նա վստահեցրել է նաև, որ իր և մարզպետ Խաչատրյանի միջև անգամ այդ թեմայի շուրջ խոսակցություն է եղել․ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր ու այսօր արդեն մարզպետ Արամ Խաչատրյանը Եդոյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է դեմ Փաշինյանին։

Խոսակցություն եղել է, բայց ազատման պատճառը դա չէ։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

«Դեռ երեկ՝ փետրվարի 17-ին պաշտոնապես գրություն եմ ուղարկել Արտակ Եդոյանին, որին նա ծանոթացել է»,-ասաց Արամ Խաչատրյանը։

Դիտարկամանը, որ Եդոյանն այսօ՛ր է հայտարարել, որ որևէ հիմք և պատճառ չկա իրեն ազատելու, Խաչատրյանն արձագանքեց․ «Ո՛չ, պարոն Եդոյանը երեկ իմացել է։ Կարող եմ միայն ավելացնել, որ պոլիկլինիկայում անառողջ մթնոլորտ էր»։

Հարցին, թե արդյոք Արամ Խաչատրյանի կողմից «անառողջ» որակումը վերաբերվում է պոլիկլինիկայի ներսում առկա քաղաքական հայացքներին, նա բացասական պատասխանեց։

«Ես ունեմ իմֆորմացիա, ինձ տարբեր խողովակներով ինֆորմացիա են տրամադրել։ Եթե պարոն Եդոյանին դուր չի եկել՝ իր խնդիրն է»,-ասաց Խաչատրյանը։

Մեր հարցին, թե ստացվում է, որ տնօրենին մարզպետը կարող է ազատել «օդում կախված» լուրերով՝ առանց լուրջ հիմնավորումների և փաստերի՞, վերջինս պատասխանեց, որ ինքը փաստեր ունի։

«Ես ունեմ հիմնավորումներ և փաստեր և օգտվելով իմ իրավունքից, օրենքով սահմանված կարգով, ես Եդոյանին ազատել եմ աշխատանքից»,-եզրափակեց Խաչատրյանը։

Հարկ է միայն նկատել, որ Խաչատրյանի նշած «անառողջ մթնոլորտը», մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէր պոլիկլինիկայի մի քանի աշխատողների համար, որոնց հետ մեզ հաջողվեց խոսել, բայց ովքեր չցանկացան ներկայանալ։

Նրանք նշեցին, որ Եդոյանի աշխատանքից ազատումը պարզապես անակնկալ էր։

«Իրո՛ք, չէինք սպասում»,-ասացին մեր զրուցակիցները․․․

Ինչևէ․․․ մնում է հավելել, որ Արտակ Եդոյանը պատրաստ է պաշտպանել իր իավունքները և հարցերը լուծել դատարանի միջոցով։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը