Լատվիան արգելել է Վլադիմիր Սոլովյովի մուտքն իր տարածք
Ռուս լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը ներառվել է այն անձանց «սև ցուցակում», որոնց արգելված է մուտք գործել Լատվիայի տարածք: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հայտարարությանը:
«Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ես որոշեցի ներառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Սոլովևին Լատվիայի Հանրապետության անցանկալի անձանց ցուցակում»,-հայտարարել է ԱԳ նախարարը, նշելով, որ «Լատվիայի համար անընդունելի է նացիզմը գովաբանելը»: