Խեղկատակները, իշխանական բոլոր մակարդակներում, ամեն օր շարունակում են խայտառակել մեր երկրին ու ժողովրդին. Ղազարյան
Խեղկատակները, իշխանական բոլոր մակարդակներում, ամեն օր շարունակում են խայտառակել մեր երկրին ու ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն և մեկ լուսանկար Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից։ Որպես կանոն՝ լրատվական ծառայությունները հրապարակման համար ընտրում են լավագույն լուսանկարները։ Խնդրում եմ նայեք ընտրված ամենահաջող լուսանկարին, որը ամբողջական պատկերացում է տալիս մեր թշվառության վիճակի ու աստիճանի մասին։
Հ․Գ․ Խեղկատակները, իշխանական բոլոր մակարդակներում, ամեն օր շարունակում են խայտառակել մեր երկրին ու ժողովրդին»,- գրել է Ղազարյանը։