Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասինԻշխանությունը գնում է հերթական միակողմանի զիջումների՝ արհեստական սահմանազատման անվան տակ․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերահաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էրՄեր զավթողների ախորժակն է բացվում. Արամոն՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին (տեսանյութ)«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Աննա Հակոբյան ժպտացել է, երբ, Ծիծեռնակաբերդում նրան տեսնելով, գոռացել են «Նիկոլ ցեղասպան» (տեսանյութ)
Նիկոլը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ԼՂ–ի ղեկավարությունը չասեց՝ «արա՛, հայտարարություններդ քեզ պահի»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում էԵրևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Քաղաքականություն

Դավաճանի հեռանալը ժամանակի հարց է.չի կարող 10 միլիոն ժողովուրդը հանդուրժել նման ստորացումը. Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի վայրկյան իսկ չեմ կասկածում, որ դավաճանի հեռանալը ընդամենը ժամանակի հարց է։ Չի կարող 10 միլիոն ժողովուրդը հանդուրժել նման ստորացումը։

Շատ ավելի կարևոր հարց է, թե մենք ինչ դասեր կքաղենք, ինչպես կվերակառուցենք ջախջախված Հայրենիքը։ Իսկ սրա համար կարևորագույն նախապայման կա՝ մենք պետք է հասկանաք, թե անցած 30 տարում ազգովին և անհատաբար ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել, որոնք հավաքաբար թույլ են տվել նման խայտառակ երևույթի ծնունդ մեր երկրում, նրա այսքան անուղեղ «աջակիցների» առկայությունը և, ի վերջո, այդ տականքի հայտնվելը երկրի ղեկավարի աթոռին։ Սրա մեջ մեղավոր ենք բոլորս անհատաբար, մեր չափով, մեր դերակատարության, պատասխանատվության ու պարտականությունների շրջանակում։

Գիտակից, ազգային ու պետական մտածողություն ունեցողները մեղավոր են, քանի որ չեն կարողացել իրենց գաղափարները ժողովրդի մեծամասնությանը հասկանալի դարձնել։

Դրանով ձախողել են նաև հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող իրական Էլիտա ձևավորելու կարևորագույն խնդիրը, որը յուրաքանչյուր պետության կայունության հիմքն է։ Միայն այդպիսի էլիտան կարող էր իր օրինակով, իր վարքագծով, կենցաղով ու գաղափարներով հիմքը դառնալ կիրթ, բարոյական, պատասխանատու ու գիտակից քաղաքացիներից կազմված հասարակության համար։

Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք ստեղծել հոգևոր-մշակութային այնպիսի արժեհամակարգ, որ հասարակությունը չգլորվի նյութապաշտության, ամենաթողության անդունդը։ Դրա արդյունքում մենք ունեցանք պետականության համար որևէ պատասխանատվություն չզգացող, իրենց ձայնը վաճառող, հետո այդ ձայնը գնողներին մահացու բոլոր մեղքերում մեղադրող ու հայհոյող բարոյազուրկ ամբոխ, որը պատրաստ է գնալ ցանկացած իր նմանի հետևից, որն ավելի բարձր է հայհոյում, ավելի անբարո մեղքեր է վերագրում հենց նրանց, ում ձեռքից ուտում էր ինքը։

Ավելի մեղավոր են պետական կառավարման մարմինները, որոնք պարտականություն ունեին պետականության հիմքերն այնպես ստեղծել, որ նման բախտախնդիրները ոչ միայն իշխանության չհասնեին, այլև իրենց գաղափարները սաղմնային վիճակում մերժվեին հասարակության կողմից։ Մեղավոր են, քանի որ, ուզեին թե չուզեին, 600 տարի անկախությունից և պետությունից զրկված ժողովրդի աչքում իրենք էին մարմնավորում «պետականությունը», և իրենց յուրաքանչյուր սխալ ու սայթաքում հենց պետականության վարկաբեկումն էր։

Եվ վերջապես, մեղավոր են պետության ղեկավարներն ու քաղաքական առաջնորդները, որոնք չկարողացան ստանձնել հասարակության իրական ղեկավարի դերը, մոռացան, որ իրենց պարտականությունը ոչ թե իշխելն է, այլ առաջնորդելը, իսկ առաջնորդել կարող ես, երբ հեղինակություն ես վայելում, քեզ հավատում են, վստահ են, որ իրենց կտանես ճիշտ ուղղությամբ, իսկ կասկած առաջանալու դեպքում՝ կարող են ստանալ անհրաժեշտ բացատրություն։

Մեղավորների շարքն ու մեղքերի թվարկումը երկար կարող եմ շարունակել, բայց վստահ եմ մի բանում, եթե մենք չենք անցնելու այս քավարանով, չենք գիտակցելու ու ապաշխարելու, այլ չարիքը հեռացնելուց հետո շարունակելու ենք գնալ ատելությունն ու անհանդուրժողականությունը խորացնելու ճանապարհով, իսկ հաղթողները մեծամտորեն ու արհամարհանքով նայելու են հասարակությանը վերևից, «հպարտանալով» չարիքը հեռացնելու մեջ իրենց դերակատարությամբ, մենք շատ կարճ ժամանակ հետո կունենանք այս աղետի կրկնությունը»։