«Բա էս ճանապարհներ փակողները խաղողագործ չե՞ն». Փաշինյանը փորձեց կատակել, բայց ոչ բոլորը համարձակվեցին ծիծաղել (տեսանյութ)
Այսօր` փետրվարի 18֊ին , կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց ծրագրերը և մասնավորապես անդրադարձավ կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագրին։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ծրագիրը իր առաջ դրված նպատակը կիրականացնի՞, ինչին նախարարն արձագանքեց.
«Դե, պարո՛ն վարչապետ, նկատած կլինեք, որ խաղողագործները արդեն 2 տարի է խաղող չեն թափում ու փողոց չեն փակում»,-ասաց Քերոբյանը:
«Բա էս ճանապարհներ փակողները խաղողագործ չե՞ն»,֊ ասաց Փաշինյանը` նկատի ունենալով իր դեմ ակցիա կազմակերպող քաղաքացիներին, որոնց մեջ, ըստ ամենայնի, կարող են լինել նաև խաղողագործներ։
Նա այս կերպ գուցե փորձեց կատակել, բայց կառավարության անդամներից ոչ բոլորը համարձակվեցին ծիծաղել։