ՍԴ-ի դեմ հակաօրինական արշավը մասն էր կազմում այն հրեշավոր, հանցավոր ծրագրի, որին ականատես եղանք. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Ակնհայտ է, որ ՍԴ նախկին կազմի պարագայում, որտեղ պաշտոնավարում էին բացառապես պրոֆեսիոնալ դատավորներ, որեւէ ազգակործան նշանակություն ունեցող փաստաթուղթ չէր կարող հավանության արժանանալ, առավել եւս, որ դրա բովանդակությունը կարող էր հակասել ՀՀ Սահմանադրությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը։