Ես որոշում եմ կայացրել հեռանալ «Բավարիայից»․ Դավիդ Ալաբա
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան հայտարարել է, որ հեռանում է գերմանական ակումբից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես որոշում եմ կայացրել հեռանալ «Բավարիայից» մրցաշրջանի ավարտից հետո և փորձել ինչ-որ նոր բան։ Միանշանակ պետք է նշել, որ այս որոշումը կայացնելը հեշտ չէր, ես «Բավարիայում» էի 13 տարի, և այս ակումբը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար»։
Հիշեցնենք, որ Ալաբան գերմանական թիմի ակադեմիայում հայտնվել է 2008 թվականից և հիմնական թիմում իր դեբյուտը նշել է 2010 թվականին։ Ըստ որոշ սպորտային պարբերականների Ալաբան կարիերան կշարունակի «Ռեալում»։