Հայտնի է 21-րդ դարի աշխարհի լավագույն դարպասապահի անունը
Աշխարհահռչակ IFFHS ֆուտբոլային վիճակագրական ընկերության կողմից իտալացի դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը ճանաչվել է 21-րդ դարի լավագույն դարպասապահ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Իտալացի դարպասապահը վաստակել է 330 միավոր։
Երկրորդ հորիզոնականում իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլիասն է։ Եռյակը եզրափակել է Պետեր Չեխը։ Ցանկում հայտնվել են նաև Մանուել Նոյերը, Դավիդ Դե Խեան և այլն դարպասապահներ։