Մահացել է ռեգգի երգիչ Տանտոն Դեյվիդը
Կյանքից հեռացել է ֆրանսիացի ռեգգի երգիչ Տանտոն Դեյվիդը: Այս մասին հայտնում է BFMTV- ն: Երգչի մահը հաստատել են նրա երեխաներից մեկը և նրա նախկին մենեջերը:
Երաժիշտը 53 տարեկան էր:
Նրա մահվան պատճառը չի հաղորդվում: Դեյվիդը 1990-ականների այնպիսի հիթերի հեղինակ է, ինչպիսիք են «Sure and Certain» և «Everybody's Road»:
Երաժիշտն արժանացել է մի շարք հայտնի երաժշական մրցանակների: