ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առցանց բանակցություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ)) առցանց բանակցություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Հեռախոսազրույցին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նախարարներից յուրաքանչյուրի հետ համանախագահները մտքերի երկար եւ բովանդակային փոխանակություն են անցկացրել տարածաշրջանում կայունության ապահովման, միջնորդական գործընթացի առանձնահատկությունների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի հետ կապված հարցերի շուրջ: