Հայտնի է 21-րդ դարի ֆուտբոլային լավագույն մարզչի անունը
Ֆուտբոլային վերլուծական IFFHS կազմակերպությունը 21-րդ դարի լավագույն մարզիչ է ճանաչել Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Մոուրինյոն հայտնի է իր աշխատանքներով, հատկապես «Չելսիում», «Ռեալում», «Ինտերում», «Պորտուում», «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա ընդհանուր առմամբ ստացել է 226 միավոր։
2-րդ հորիզոնականում Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն է։ Լավագույն եռյակը եզրափակել են Ալեքս Ֆերգյուսոնն ու Պեպ Գվարդիոլան։