Աշխարհի մոտ 10 երկրում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակ
Կորոնավիրուսի մեկ այլ տեսակ է հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։ Այն ստացել է B1525 անվանումը։ Այս մասին հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին:
Մեծ Բրիտանիայում փորձագետները գրանցել են SARS-CoV-2 տարբերակով վիրուսի վարակման առնվազն 32 դեպք, Դանիայում՝ 35, Նիգերիայում՝ 12, Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում՝ համապատասխանաբար 7 և 5 դեպք:
Հինգից պակաս հիվանդներ են գրանցվել Գանայում, Ավստրալիայում, Կանադայում, Հորդանանում և Իսպանիայում: Ինչպես նշում է աղբյուրը, կորոնավիրուսի նոր տեսակը կարող է լայն տարածում գտնել ամբողջ աշխարհում։