Մահացել է հայտնի երաժիշտ Ջոնի Պաչեկոն
85 տարեկան հասակում մահացել է Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող երաժիշտ և կոմպոզիտոր Ջոնի Պաչեկոն։ Այս մասին տեղեկանում ենք El País-ից։
Երաժիշտի մահը հաստատել են Պաչեկոյի հարազատները: Նրանց խոսքով՝ փետրվարի 14-ին երաժիշտը հոսպիտալացվել էր թոքաբորբով, իսկ փետրվարի 15-ին նա մահացել էր։ Ջոնի Պաչեկոն ծնվել է 1935 թվականին Դոմինիկյան Հանրապետությունում։ 11 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ:
Նյու Յորքում երաժիշտը ստեղծեց «Fania Records» ձայնագրման ստուդիան։ Պաչեկոն ինը անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի և ստացել է Լատինական «Գրեմմի» պատվավոր մրցանակը։