Ադրբեջանական կողմից հնչած կրակոցներից հետո Ագարակում ավելացվել է ռուս սահմանապահների եւս մեկ հենակետ. մարզպետարան
Ադրբեջանական կողմից հնչած կրակոցներից հետո Ագարակում ավելացվել է ռուս սահմանապահների եւս մեկ հենակետ։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարեւանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել է հայ եւ ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների եւս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»,- տեղեկանում ենք մարզպետարանի էջից։