Փետրվարի 20-ի հանրահավաքն այնքան մեծ կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի ուժ կիրառելու համար. Վազգեն Մանուկյան
Փետրվարի 20-ին ոստիկանությունը ուժ չի կիրառի, որովհետեւ այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե ինչ նախադրյալներ կան, որ հանրահավաքը մեծ է լինելու, վազգեն մանուկյանը պատասխանեց. «Բայց ո՞ր նախադրյալներ են փոխվել, որ քիչ մարդ լինի: Մենք ունեցել ենք սարսափելի պարտություն պատերազմում: Շատերն ինձ ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, մեկ է պատերազմը լինելու էր, մեկ է մենք պարտվելու էինք: Ասում եմ՝ բազմաթիվ ապացույցներ կան, թե պատերազմում ինչեր են տեղի ունեցել, եւ ինչ կարելի էր անել, որ պատերազմը չսկսվեր: Դա մի կողմ, պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիր կնքվեց: Ինչու դրանից հետո մի հատ էլ թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց, 10-12 կմ առաջ էինք, երից հետո մենք պրոբլեմներ ունեցանք Սյունիքի սահմանին: