«Ռեալը» պատրաստ է Հալանդի համար վճարել 90 միլիոն եվրո
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի համար։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Գերմանական ակումբը պարտքեր ունի և դրանով պայմանավորված նա պատրաստ է բաց թողնել Հալանդին այդ գնով։ Նշվում է, որ տրանսվերում իսպանական գրանդը կարող է ներառել նաև Մարիանո Դիասին կամ Լուկա Յովիչին։
Ընդգծենք, որ Հալանդի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ։