Սառցադաշտի փլուզման հետևանքով Հնդկաստանում զոհերի թիվը հասավ 54-ի
Հնդկաստանի Ուտառախանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի: Այս մասին հայտնել է երկրի ոստիկանությունը:
Սառցադաշտի փլուզումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Վնասվել է երկրի խոշորագույն հիդրոէլեկտրակայանը: Միայն այսօր դուրս է բերվել 3 դիակ: Մոտ 180 մարդ դեռևս համարվում է անհետ կորած:
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: