Ուժգին պայթյուն՝ Սոմալիում․ կա 1 զոհ և 6 վիրավոր
Վեց մարդ վիրավորվել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող խորհրդարանի շենքի մոտակայքում տեղի ունեցած հզոր ռումբի պայթյունի հետեւանքով։
Այս մասին հայտնում են տեղական իշխանություններն ու լրատվամիջոցները: Պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զինվորները կրակել են մեքենայի վրա, որում եղել է մահապարտ ահաբեկիչը։ Նա չի ենթարկվել զինվորականների հրամանին։ Պայթյունի հետևանքով 6 մարդ վիրավորվել է, իսկ մահապարտ ահաբեկիչը մահացել է։
Ահաբեկիչը մեքենայով փրձում էր շարժվել խորհրդարանի շենք։ Ընդգծենք, որ նախագահական նստավայրը պայթյունի վայրից գտնվում է մոտ 800 մետր հեռավորության վրա։