Եվա Գրինը մարմնավորելու է Միլեդիին՝ «Երեք հրացանակիրները» նոր կինոնկարում
Ֆրանսիացի դերասանուհի Եվա Գրինը կմարմնավորի Միլեդիի դերը՝ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպի հիման վրա նկարահանվող նոր կինոնկարում: Այս մասին հայտնում է Variety-ն։
Ֆիլմիում հանդես կգա նաև Վենսան Կասելը։ Նա մարմնավորելու է Աթոսին: Իսկ Ֆրանսուա Սիվիլը հանդես կգա Դարտանյանի կերպարով: Ֆիլմի ամբողջական կազմը դեռ անհայտ է։
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Մարտին Բուրբուլոնը, սցենարիստները կլինեն Մաթյո Դելապորտը և Ալեքսանդր դե լա Պատելիերը, իսկ պրոդյուսերը կլինի Դմիտրի Ռասամը:
Նոր կինոֆիլմը բաղկացած է լինելու երկու մասից։ Ֆիլմի բյուջեն կկազմի 73 միլիոն դոլար: