«Facebook»-ը նախապատրաստում է արտադրել խելացի ժամացույցներ
Ամերիկյան «Facebook» ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, մշակում է սմարթ ժամացույցներ, որոնք նախատեսում է շուկա թողարկել հաջորդ տարի։
Այս մասին հայտնում է Information առցանց հրատարակությունը, որը մասնագիտանում է տեխնոլոգիական արդյունաբերության վերաբերյալ տեղեկատվության մեջ։
Խելացի ժամացույցների օգնությամբ օգտվողները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել «Facebook» ծառայությունների միջոցով և գործառույթներ իրականացնել ֆիթնեսի և առողջության ոլորտներում։
Սարքը, ըստ նախնական տեղեկությունների, գործելու է «Android» օպերացիոն համակարգով: