Նեյմարը ծանր վնասվածք է ստացել․ նա չի մասնակցի «Բարսելոնայի» դեմ հանդիպումներին
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը ազդրի վնասվածք է ստացել։ Նա չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպմանը։
Նեյմարի վերականգնումը կտևի 4 շաբաթ։ Կա մեծ հավանականություն, որ նա չի մասնակցի նաև մարտի 10-ին կայանալիք պատասխան հանդիպմանը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Նեյմարը փարիզյան թիմի կազմում մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 11 հանդիպման, խփել է 6 գնդակ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։