«Ղարաբաղից պրծնենք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվեն, լավ ապրենք» կարգախոսին սողացող տարբերակով փոխարինելու է գալիս «Սյունիքից պրծնենք, լավ ապրենք». Թևանյան
Ինչպես և ում միջոցով է Թուրքիան ներսից գրավում Հայաստանը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը.
«Ղարաբաղից պրծնենք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվեն, լավ ապրենք» կարգախոսին սողացող տարբերակով փոխարինելու է գալիս «Սյունիքից պրծնենք, լավ ապրենք»-ը։
Ինչպես որ «խաղաղասիրական» կոդերով պատերազմ ու պարտություն բերեցին Արցախում, այնպես էլ նույնն անում են Հայաստանի մասով։ Մոլորոցնելու բանաձևը նույնն է՝ «Մենք խաղաղություն ենք ուզում»։
Ցավով պետք է արձանագրել, որ թուրքական պրոպագանդան, որը թաքնված է «արևմտամետ» քողի տակ, Հայաստանում շատ հզոր է աշխատում։ Հատկապես երբ թուրքամետ թեզերը քարոզվում են ՀՀ վարչապետի, նրա ընտանիքի անդամների, Նիկոլին կից նախարարների, պատգամավորների, օլիգարխների ու շարքային սրիկաների միջոցով»։