Խոշոր ավտովթար՝ Տեխասում. կա 6 զոհ և 65 վիրավոր
Տեխասում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորներինը ՝ 65-ի:
Այս մասին հայտնում է Dallas Morning News տեղական թերթը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվում էր հինգ զոհվածների և 36 վիրավորների մասին, որոնց մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդիկ:
Միջադեպը, որում, վերջին տվյալների համաձայն բախվել են շուրջ 130 ավտոմեքենա, տեղի է ունեցել առավոտյան:
Դեպքը տեղի է ունեցել ճանապարհի մերկասառույցի պատճառով: