Դուք փորձեք քանդել մշակույթը, բանակը, երկիրը, մենք էլ փորձենք քանդել ձեր հետևներին կպած աթոռները. Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թատերական և Մանկավարժական ինստիտուտների վերամիավորմանը։
«Ես Թատերականում չեմ սովորել: Կարող էի անտարբեր լինել, բայց չեմ: Երբ գտնվում է մարդ, ով համաձայն է այս իշխանության կողմից նախարարի պաշտոն ստանալ, կարելի է գուշակել` նա եկել է եւս մի բան քանդելու: Ի՞նչ ասեմ... Դուք փորձեք քանդել մշակույթը, բանակը, երկիրը... Մենք էլ փորձենք քանդել ձեր հետևներին կպած աթոռները: Թատերականի կողքին եմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտչյանը։