Ուժգին պայթյուն` Վլադիկավկազում. կա զոհ
Այսօր առավոտյան Վլադիկավկազի սուպերմարկետում հզոր պայթյուն է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել Գագկաեվ փողոցում գտնվող սուպերմարկետում: Սուպերմարկետի նկուղում եղել են թթվածնի տարաներ:
Արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի խոսնակը հայտնել է, որ մեկ հարկանի խանութի շենքն ամբողջությամբ ավերվել է: Նշվում է, որ պայթյունի հետևանքով կա 1 զոհ: Այլ մանրամասներ դեռև հայտնի չեն: