Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտինի և Լուկաշենկոյի առաջիկա հանդիպման քննարկվող թեմաներից
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկատվությունը պետության ղեկավարի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջիկա հանդիպման մասին:
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Պեսկովը նշել է, որ քաղաքական գործիչների առաջիկա քննարկման նախագիծը նոր է ձեւավորվում:
Պեսկովը ընդգծել է նաև, որ օրակարգում չի նախատեսվում ներառել Ռուսաստանի կողմից Բելառուսին 3 միլիարդ դոլար վարկ տրամադրելու հարցը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտը», վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Լուկաշենկոն մտադիր է Պուտինից 3 միլիարդ դոլար վարկ ստանալ: