Պոլ Պոգբայի համար կպայքարեն 3 թոփ ակումբներ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարելու են եվրոպական 3 թոփ ակումբներ՝ «ՊՍԺ»-ն, «Յուվենտուսն» ու «Ռեալը»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ Պոգբան այս պահին չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը և ամենայն հավանականությամբ նա կերկարաձգի պայմանագիրը անգլիական ակումբի հետ։
Ընդգծենք, որ վերջին շրջանում ֆրանսիացին վերգտել է իր խաղն ու ոգևորվել ակումբի գրանցած վերջին հաջողություններից։