Իտալիայում սկսել են օգտագործել «AstraZeneca» պատվաստանյութը
Իտալիայում սկսել են օգտագործել կորոնավիրուսի վարակի դեմ ստեղծված բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ պատվաստանյութը սկսել են օգտագործել Ֆյումիչինոյի միջազգային օդանավակայանում։ Արդեն այսօր պատվաստանյութն օգտագործվել է Տոսկանայում և Պեմոնտեյում։
Սկզբնական շրջանում կօգտագործվի պատվաստանյութի 249 հազար խմբաքանակ։