«Միլանի» երկրպագուները ցանկանում են, որպեսզի Պաոլո Մալդինին թիմ հրավիրի Սերխիո Ռամոսին
Օրեր առաջ իտալական «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի մասին։ Այդ խոսքերը դուր են եկել իտալական թիմի երկրպագուներին, ովքեր երազում են Ռամոսին տեսնել իրենց թիմում։
Ինչպես հայտնում է Milanlive.it-ը` այս պահին նմանատիպ հետաքրքրություն չունի միլանյան ակումբը։ Նշենք, որ իսպանացի պաշտպանի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդներն են «ՊՍԺ»-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»։
Ընդգծենք, որ միլանյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանին վարձավճարով թիմ հրավիրեց «Չելսիի» պաշտպան Տոմորիին։