Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր Ասողիկ
Հասարակություն

Ներքնազգեստ ստուգելուց մինչև «ոչխար», «անասուն» և ոտքի վրա կանգնած աշխատելու պատիժ. բրիգադիր Զոյան խայտառակում է «Ալեքս տեքստիլ»-ը

Այլևս նոր իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ»-ում բարքերը շարունակում են առավել քան ստրկատիրական մնալ: Բայց դա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամբողջ ընկերությանը չի վերաբերում, այլ կոնկրետ մեկ անձի, ով ընկերությունում իրեն տեր ու տիրական է զգում: 

Խոսքը ոմն բրիգադիր Զոյայի մասին է, ում ազգանունը նույնիսկ աշխատողները չգիտեն: Վերջինիս ենթակայությամբ շուրջ 200 կին է աշխատում: Աշխատելն այս կանանց դեպքում, շատ մեղմ ու քաղաքակիրթ է ասված. նրանք այս կնոջ կողմից ենթարկվում են ստորացումների: 

«Մեզ բանտում ենք զգում: Իսկական կալանավոր: Երևի կալանավորների վիճակն ավելի լավ ա: Մեկը մի սխալ բան ա անում, Զոյան բոլորիս հանում ա ոտքի վրա ա կանգնացնում ու ստիպում, որ ամբողջ օրը կանգնած աշխատենք: Անդադար գոռգռում ա, էլ ոչխար, էլ անասուն, ինչ ասես չի ասում, վիրավորում ա, ու դու չես կարա պատասխանես, որովհետև մի պատճառ կստեղծի, քեզ գործից կհանի, էլի ա տենց դեպք եղել: Խոսում ես՝ դեմքիդ չի նայում: Քեզ մարդ չես զգում, հասկանո՞ւմ եք»,- պատմում է մեր աղբյուրն ու հավելում, որ այս կինն իրենց հետ առհասարակ որպես մարդու չի վերաբերվում: 

Բայց այս կնոջ հետ կապված խնդիրները միայն նրա գոռգոռոցով չեն վերջանում: Արձակուրդ ստանալու հետ շատ աշխատակիցներ ևս խնդիր ունեն. դեռ նախորդ տարվանից արձակուրդ չեն ստացել: Այս հարցը նրանց թերևս ամենաշատն է մտահոգում: 

«Անցած տարի, որ կորոնավիրուսը տարածվել էր, մեզ մեր հասանելիք արձակուրդը չտվեցին, ասեցին՝ դե մեկ ա, հոկտեմբերին նոր ալիք ա գալու, կմնաք տանը, կհանգստանաք: Բայց հոկտեմբերին չհիվանդացանք, որովհետև բոլորս արդեն մինչև էդ հիվանդացել էինք: Ընդ որում՝ մեր հաշվին էինք մնացել տանը, հաշվի չառավ, որ պետք ա բուժում ստանանք, գոնե էն ժամանակ օրինական արձակուրդ ձևակերպեր, բուժման ծախսը ստանայինք: Հիմա էլ, մարդ ենք, հանգստանալ ենք ուզում, կամ հիվանդ ենք լինում, մեզ հասանելիք արձակուրդը՝ դեռ անցած տարվա, չի տալիս, անընդհատ ականջի հետև ա գցում, ձգձգում ա, բացակայելու համար էլ աշխատավարձից պահում ա»,- ասում է մեր աղբյուրը: 

Սա էլ բավարար չէ, Զոյան աշխատակիցներին ստիպողաբար է պահում արտաժամ աշխատելու. «Ճիշտ ա՝ վճարում են, բայց կին ենք, ուզում ենք գնալ, մեր տան հոգսերով լինենք: Շաբաթ էլ են կանչում, կիրակի էլ: Երեխա ունենք, ամուսին ունենք: Ինքն ասում ա՝ ֆուռը կանգնած մեզ ա սպասում, ի՞նչ երեխա, ի՞նչ ամուսին, ուզում եք աշխատեք՝ բաժանվեք, ինձ չի հետաքրքրում»,- վատ սերիալի տեսարան հիշեցնող իրականությունը պատմում է մեր զրուցակիցը: 

«Այ հիմա, որ գրեք, չէ՞, էս մասին, գալու ա ձենը գլուխը գցի, ասի՝ ես ձեր հետ վա՞տ եմ եղել: Ու ոչ մեկ ռիսկ չի անելու ասի՝ հա: Որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնելուց: Հասկանո՞ւմ եք՝ իր համար խնդիր չի, դու չլինես, մեկ ուրիշը կլինի, ինքը թքած ունի, որ էդ աշխատանքով դու երեխա ես պահում: Բայց մի բան էլ ասեմ՝ մեր մոտ ա ինքը իրան տենց «լավ զգում», Աստղիկի մոտ (նկատի ունի Սամվել Ալեքսանյանի դստերը-հեղ.) դառնում ա «կուռկուռի ձագ»: Ուղղակի ինքն իր գործը լավ գիտի, երևի դրա համար են իրան պահում: Բայց դե տենց չի կարելի: Մեր բոլոր ունեցած ու չունեցած իրավունքները ոտնահարում ա էդ կինը: Էլ չգիտենք՝ ինչ անենք»,- ասում է մեր աղբյուրը: 

Նրա խոսքով՝ աշխատանքային օրվա ավարտին էլ նրանց հենց այնպես չեն թողնում հեռանալ. ձեռքերով շոշափում են անգամ կանանց ներքնազգեստները, որպեսզի ստուգեն, թե արդյոք նրանք որևէ բան դուրս չեն բերում, էլ չենք ասում հեռախոսով խոսելու մասին. «Եթե անգամ, Աստված չարած, հարազատդ էլ մահանա, դու էդ մասին ժամը 6-ից հետո պիտի իմանաս, եթե իհարկե գործից թողնի էդ ժամին դուրս գաս, նստում ա դռան մոտ ու գոռում, թե՝ եթե գնացիր, էլ հետ չես գալու»,- եզրափակում է մեր աղբյուրը: 

Այսպիսով՝ սույնով հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը և կոչ անում չնախատեսված այցով լինել ընկերությունում, զբաղվել «ոտքի վրա կանգնած» աշխատողներով ու նրանց օրինական արձակուրդի հարցով: